Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:30 10-02-2026

Աղմկահարույց դեպքեր՝ բանակում. պաշտոնական վարկածները հարցեր են առաջացնում

Տարին նոր է սկսվել, սակայն արդեն 2 զոհ ունենք բանակում։ Ինչի՞ հետևանք է սա՝ անտարբերության, բացթողումների, վերահսկողության բացակայության, թե՞ պատասխանատվության պակասի։

Իրականում հարցն այն է՝ խնդիրը մեկ անձի՞, ամբողջ համակարգի՞, թե՞ հանրության մեջ է, որ այս իրավիճակը շարունակվում է։

«Խաղաղ պայմաններում նման դեպքերի գլխավոր պատասխանատվությունը բանակի ղեկավարության վրա է։ Նրանց առաջնային խնդիրը մահվան դեպքերը բացառելն է։ Զինվորը զորակոչվելու պահից գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այսօր բանակն ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից։

Նրա խոսքով՝ բանակի ղեկավարությունը չի ներկայացնում իրական խնդիրները, իսկ մահվան դեպքերը հաճախ փորձում են նվազեցնել կամ ներկայացնել որպես ծառայության հետ կապ չունեցող՝ երբեմն հիմնազուրկ ձևակերպումներով։

Իրավապաշտպանի գնահատմամբ, քաղաքացիական հասարակությունը պառակտված է․ մի մասն իշխանության կողքին է, իսկ մի քանի անհատներ կամ կազմակերպություններ, որոնք ահազանգում են խնդիրների մասին, բավարար ազդեցություն չունեն բարեփոխումներ պարտադրելու համար։

Երբ մահը որակվում է որպես ինքնասպանություն, այդ դեպքերը չեն էլ բացահայտվում, որպես կանոն, փակվում են․ նշում է Ժաննա Ալեքսանյանը՝ նկատելով, որ իրենց կազմակերպությունը մասնակցել է բազմաթիվ նման գործերի քննության, որոնք հետագայում պարզվել են սպանություններ, ոչ թե ինքնասպանություններ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան