Ներքին 8 ամիս առաջ - 18:17 10-02-2026

Երգիչ Սարգիս Եղիազարյանը այլևս միայնա՞կ չէ. ով է նրա գեղեցկուհի ընտրյալը

Հայկական շոու-բիզնեսի ամենասիրված երգիչներից մեկը՝ Սարգիս Եղիազարյանը, կարծես թե հոգնել է անձնական կյանքը գաղտնի պահելուց։ Երգիչն իր հետևորդներին ստիպել է անհանգստանալ՝ հրապարակելով մի լուսանկար, որն ավելին է ասում, քան ցանկացած հարցազրույցը։

Իր Instagram-ի սթորի բաժնում Սարգիսը տեղադրել է թիկունքից արված բավականին մտերիմ և ջերմ կադր մի աղջկա հետ։ Իրավիճակն էլ ավելի է «թեժացրել» ֆոնին հնչող Սթինգի հայտնի «Shape Of My Heart» հիթն ու լուսանկարի անկյունում համեստորեն տեղավորված սպիտակ սիրտը։



Սարգիսը տարիներ շարունակ իր անձնական կյանքի շուրջ «երկաթյա վարագույր» էր քաշել։ Սա նրա առաջին բացահայտ քայլն է, որը հուշում է՝ երգչի սիրտը զբաղված է։

Այժմ միայն մեկ հարց է քննարկվում՝ ո՞վ է նա։ Արդյո՞ք սա սիրո խոստովանություն է, թե՞ պարզապես գեղեցիկ կադր նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից։

Քանի դեռ Սարգիսը լռում է, երկրպագուներին մնում է միայն գուշակություններ անել և սպասել նորությունների։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը