Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 10-02-2026

Վենսն աջակցում է Փաշինյանին, գերիների հարցը կբարձրացնի, Միքայել Սրբազանին վիրահատել են. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 10-ի ամփոփ լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին նա ասել է Նիկոլ Փաշինյանի հետ կայացած համատեղ մամուլիս ասուլիսում։ «Խնդիրը նրանում է, թե ինչպես ենք խաղաղության գործընթացը հաջորդ, լավ փուլ տեղափոխում, ինչպես ենք վարչապետին պահում լավ տեղում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում»,-ասել է Վենսը, ապա՝ շարունակել. «Եվ, եթե իմ աջակցությունը որևէ բան նշանակում է, ինքը դա ունի։ Սա այն մարդն է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն»։ Այսօր առավոտյան ԱՄՆ փոխնախագահը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Միացյալ Նահանգների 2-րդ պաշտոնյային Ծիծեռնակաբերդում ուղեկցել է Ժաննա Անդրեասյանը: Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Կորուսյալ կյանքերի նկատմամբ խորը հարգանքով մենք մեծարում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին աշխատեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի համար»,–հուշամատյանում գրել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, ասել է, որ այդ հարցը, անշուշտ, բարձրացվելու է։ «Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես այստեղի վարչապետի, այնպես էլ Ալիևի և Ադրբեջանի հետ։ Գիտե՞ք, ես լսեցի, որ վարչապետը երեկ ասաց, որ ինքը դրական է տրամադրված խաղաղության պայմանագրի հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք հիմա, համեմատած մի քանի ամիս առաջ եղած իրավիճակի հետ։ Ուստի մենք, անշուշտ, կանդրադառնանք մի շարք թեմաների, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ արդյունավետ աշխատել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը: Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներն ու գերիները դատապարտվել են երկարատև, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները՝ բացառությամբ նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ցմահ ազատազրկման։ Վերջիններս 20 տարվա ազատազրկման են դատապարտվել, քանի որ Ադրբեջանի քրեական օրենսգիրքն արգելում 65 տարեկանը լրացած անձանց ցմահ ազատազրկման դատապարտել։ Այսօր ավարտվել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունն, և դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախին պետնախարարին դատապարտել ցմահ ազատազրկման։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Այս մասին հայտնել է «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։ Ինչպես հայտնի է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին անգամ վիրահատվել էր 2025-ի դեկտեմբերի 26-ին։ «Այս անգամ վիրահատությունը ուրալոգիական բնույթի է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, նոր ենք վերջացրել։ Ամեն ինչ լավ է»,-ասել է Չարչյանը։ Նրա խոսքով` Միքայել Սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։ Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանը հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վճռով դատպարտվեց 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով, թեպետ նույն դրվագով Դատախազությունն ավելի վաղ հանցակազմ չէր տեսել։ Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ, որը կճանաչեր Աջապահյանի անմեղությունը։ Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել