Ներքին 8 ամիս առաջ - 22:36 09-02-2026

Դավիթաշենում առաջացած մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար

Այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խրոխտ կեցվածք ընդունելով պատճառաբանում էր, որ մայրաքաղաքում փոսերի աննախադեպ «աճի» պատճառը իրենց կողմից շատ աղ օգտագործելն է եղել։

Այստեղ են ասում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ականջից հեռու, ով տևական ժամանակ է հորդորում է, որպեսզի սննդակարգում աղ չօգտագործվի կամ շատ քիչ, մինչդեռ ըստ Տ․ Ավինյանի՝ ասֆալտին այնքան աղ են «կերցրել», որ Երևանը վերածվել է խրամատների կամ մարդաբոյ փոսերի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման փոսերը տևական ժամանակ առկա են նաև Դավիթաշեն վարչական շրջանում, այդ թվում Եղվարդի խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի բնակավայր տանող ճանապարհահատվածում, ու եթե նախկինում այդ ճանապարհահատվածը վարորդները հաղթահարում էին մի քանի րոպե, ապա հիմա 40 րոպեից 1 ժամ է պահանջվում, որպեսզի շրջանցեն այդ փոսերը կամ փոսերով «ողջագուրվելով» ավտոմեքենաները և անվահեծանները կոտրելով, որոշ դեպքերում էլ անվադողերը տրաքացնելով անցնեն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները