Ներքին 5 ամիս առաջ - 18:13 09-02-2026

Շատ ավելի ճիշտ կլիներ, որ Վենսը նախ այցելեր Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին. Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցին և հայ գերիների խնդրին, ընդգծել է, որ առաջնահերթ պետք է լուծվի Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցը։

«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ նա նախ այցելեր Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին։ Սակայն նույնիսկ հիմա, երբ առաջինը եկել է Հայաստան, հնարավորություն ունի մեկ լավություն անել՝ մեծ լավություն անել հայ ժողովրդին»,– ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահի կողմից նախկինում հնչեցված խոստումներին․ «Կատարել իր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլ նաև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը։ Մենք բոլորս գիտենք, որ հայ գերիները այնտեղ պատանդ են բռնապետ Ալիևի ձեռքում»։

Բեգլարյանի գնահատմամբ՝ գերիները կարող են օգտագործվել քաղաքական առևտրի նպատակներով, և հենց այդ պատճառով միջազգային դերակատարները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն։

«Դա նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ կարող են օգտագործվել քաղաքական առևտրի համար։ Տարածաշրջանում խաղաղությամբ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված կողմը հնարավորություն ունի մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը»,- նշեց նա։

Արցախի նախկին ՄԻՊ-ը միաժամանակ շեշտեց, որ գերիների վերադարձը չի կարող ամբողջությամբ վերացնել կատարված հանցագործությունների հետևանքները, սակայն կլինի կարևոր հումանիտար քայլ։

«Իհարկե, դրանով ժողովուրդները չեն հաշտվի, և Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները չեն վերանա, բայց դա կլինի հստակ, մեծ հումանիտար դրական քայլ առաջ։ Դա նաև նոր հնարավորությունների դռներ կբացի հետագա խնդիրների հասցեագրման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար։ Մենք գիտենք, որ այնտեղ դատապարտվում և խոշտանգվում են բոլոր հայերը»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ