Ներքին 3 ամիս առաջ - 17:22 09-02-2026

Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը ժամանակավորապես փակվում է

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է․ «Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։

Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։