Ներքին 5 ամիս առաջ - 17:16 09-02-2026

Հրդեհ՝ Գյումրիի սեփական տներից մեկում

Այսօր՝ փետրվարի 9-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանդալյան փողոցի 2-րդ տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա՝ ժամանած հրշեջները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում