Արտաքին 8 ամիս առաջ - 15:35 09-02-2026

Լիտվան 800 միլիոն եվրո կծախսի հակատանկային ականների ձեռքբերման համար

Լիտվան մտադիր է 10 տարվա ընթացքում ավելի քան 800 միլիոն եվրո ծախսել հակատանկային ականների և ականապատման այլ համակարգերի ձեռքբերման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։

«Որպեսզի մինչև 2035 թվականը 812 միլիոն եվրոյի ականների զինանոց ձեռք բերելու մեր քաղաքական որոշումը փոխադրվի գործնական հարթություն, մենք բանակցություններ ենք վարում Ուկրաինայի և Լեհաստանի հետ՝ այդ զինամթերքի արտադրության և գնման հարցով»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ հակատանկային ականներով զինման ժամանակացույցը նախատեսում է մինչև 2029 թվականը գնել 10 տարվա համար հաշվարկված ողջ քանակի 60%-ը։ «Դա պետք է կազմի 170 հազար ական»,- հստակեցրել է Կաունասը։

Վիլնյուսը նախատեսված ծախսերը կծածկի միայն մասնակիորեն։ Ինչպես նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, 189 միլիոն եվրոն կհատկացվի SAFE (Security Action for Europe) հիմնադրամի միջոցներից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ