Ներքին 3 ամիս առաջ - 15:02 09-02-2026

Նույնականացում, դեմքի սկանավորում․ ինչպես է արգելվելու մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

«Իրականում այս հարցին հստակ պատասխան հնարավոր կլինի տալ մի քանի ամիս հետո, որովհետև Ավստրալիան և մի շարք այլ երկրներ արդեն սկսել են նման փորձ։ Պետք է հասկանալ, որ սա բավական բարդ գործընթաց է։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում եկել են եզրակացության, որ միայն տարիքային արգելափակումը բավարար չէ։ Որպեսզի երեխաները չկարողանան շրջանցել սահմանափակումները, անհրաժեշտ է նաև նույնականացման մեխանիզմներ ներդնել՝ փաստաթղթով, ծնողի միջոցով կամ նույնիսկ դեմքի սկանավորման տեխնոլոգիաներով։ Բացի տեխնիկական բազմաթիվ խնդիրները, նաև առաջացնում է խնդիրներ՝ կապված մարդու ազատությունների, անձնական տվյալների, կյանքի և այլնի հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի մուտքը օրենքով արգելելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հնարավոր նախաձեռնությանը։

Նա նաև ընդգծեց, որ կարևոր է հաշվի առնել շուկայի չափը։

«Հայաստանը փոքր շուկա է՝ համեմատած Ավստրալիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ, և մեծ հարց է՝ արդյոք հարթակները կցանկանա՞ն ժամանակ և ռեսուրս ծախսել հատուկ Հայաստանի համար նման համակարգեր ներդնելու վրա։ Այսինքն՝ եթե բովանդակային որոշումը կայացվի, որ լավ է, որ երեխաները չմտնեն, դրանից հետո պետք է հասկանալ, որքանո՞վ է իրատեսական դա իրականացնելը, նաև հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր երկիր է, փոքր շուկա՝ համեմատած Ավստրալիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ։ Եվ հարթակները դեռ մեծ հարց է կուզենա՞ն ժամանակ և ռեսուրս ծախսեն Հայաստանի համար այդ մեխանիզմները ստեղծելու համար։ Կարծում եմ՝ հեշտ ստացվող բան չէ»,- նշեց նա։

Անդրադառնալով կրթական համակարգում առկա թվայնացմանը՝ Մարտիրոսյանը նշեց, որ այստեղ հակասություն չկա․

«Սոցիալական ցանցերից օգտվելը և ինտերնետից օգտվելը տարբեր բաներ են։ Մի բան է՝ երեխան ինտերնետից օգտվի գիտելիք ստանալու համար, նյութեր որոնի, դասերի համար տեղեկատվություն գտնի, այլ բան է՝ ժամանցային սոցիալական հարթակների օգտագործումը»։

Խոսելով տարիքային սահմանափակումների շրջանցման ռիսկերի մասին՝ փորձագետը նշեց, որ նման խնդիրները հայտնի են նաև այլ երկրներում․ «Հասկանալի է, բայց աշխարհում այս որոշումներն ընդունողները հարիֆ չեն։ Ենթադրվում է, որ նույնականացումը պետք է արվի փաստաթղթով կամ ծնողի միջոցով։ Կան նաև դեմքի սկանավորման վրա հիմնված տեխնոլոգիաներ, որոնք կարող են բավականին ճշգրիտ որոշել տարիքը։ Բայց նույնիսկ այդ դեպքում համակարգերը լիովին կատարյալ չեն։ Ավստրալիայում արդեն արձանագրվում են դեպքեր, երբ ծնողները օգնում են երեխաներին շրջանցել սահմանափակումները և գրանցվել հարթակներում»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»