Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 16:53 08-02-2026

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։