Արտաքին 3 ամիս առաջ - 14:32 08-02-2026

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի և Խարկովի մարզերի բնակավայրեր. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Գլուշկովկա բնակավայրը։