Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 11:09 05-02-2026

Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ռшզմաքաղաքական միության. Օվերչուկ

ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունները, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Եթե մի օր նրանք սկսեն նման բանակցություններ արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ։ Եվ հարկ կլինի, իհարկե, նայել բուն Եվրամիության դինամիկային, ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, այդ թվում, իհարկե, պետք է տեսնել և հետևել այն հայտարարություններին, որոնք այսօր գալիս են Եվրոպական հանձնաժողովից, Բրյուսելից, իսկ դրանք կապված են նրա հետ, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության բովանդակությունը փոխվում է մեր աչքի առաջ։

Պատրա՞ստ են հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Երևի նման հարց էլ հայերը պետք է իրենց տան։ Ամեն դեպքում, իհարկե, այդ մասին նույնպես բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»,-եզրափակել է Օվերչուկը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ