Ներքին 6 ամիս առաջ - 12:55 04-02-2026

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը հստակ նվազել են․ Սրբուհի Գալյան

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը հստակ նվազել են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է վերջին շրջանում կալանքը կիրառվում որպես խափանման միջոց։

«Դա բացարձակ չի համապատասխանում այն իրականությանը, որ մենք այսօր ունենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կալանքի այլընտրանք են տնային կալանքն ու վարչական հսկողությունը։

«Այս պահի դրությամբ, որպեսզի տարընկալում չառաջանա, տնային կալանքում գտնվող 907 անձ ունենք, վարչական հսկողության ներքո ունենք 1143 անձ, և չեմ կարող նշել, թե քանի անձ ունենք, որոնց նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու արգելքը կամ գրավ խափանման միջոցը։ Խոսքը տասնյակ հազարավոր դեպքերի մասին է»,- ասաց նա։

Ըստ Գալյանի` ունենք ընդամենը 1406 կալանավոր, որոնք պահվում են ՔԿՀ-ներում։

«Իհարկե, այս թիվը ևս մեծ է։ Այսպիսին է պատկերը, այլ խափանման միջոցները տասնյակ հազարներով ավելին են»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի