Սպորտ 9 ամիս առաջ - 23:43 02-02-2026

Սեն-Դենիի մենեջերը տարօրինակ պայման է դրել Արման Ծառուկյանի առջև

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 8-րդ համար Բենուա Սեն-Դենիի մենեջեր Գիյոմ Պելտիեն խոսել է իր սանի և դիվիզիոնի 2-րդ համար Արման Ծառուկյանի հնարավոր մենամարտի մասին՝ սարկազմով ներկայացնելով իրենց «պայմանները»։

«Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա մենք նրա հետ կմենամարտենք միայն մեկ դեպքում. եթե նրա հայրը գնի իմ և Բենուայի տները՝ կրկնակի թանկ գնով։ Չէ՞ որ այդ փոքրիկը շատ է սիրում գնումներ կատարել։

Ընդհանուր առմամբ, նրա հետ գործ բռնելը ռիսկային է։ Խնդիրը նրա մակարդակը չէ։ Պարզապես, եթե Արմանը մենամարտի նախօրեին որոշի աղմուկ բարձրացնել (օրինակ՝ Նինա Դրամայի հետ կապված պատմությունները), մենամարտի չեղարկման լուրջ ռիսկեր կառաջանան։ Իսկ մենք չենք ցանկանում զուր ժամանակ վատնել նախապատրաստության վրա»,- Պելտիեի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Բենուա Սեն-Դենին փետրվարի 1-ին Սիդնեյում կայացած UFC 325 մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Դեն Հուքերի նկատմամբ (2-րդ ռաունդ)։ Նրա ակտիվում կա 17 հաղթանակ և 3 պարտություն (ևս մեկ մենամարտ ճանաչվել է չկայացած):

Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակում՝ նույնպես մրցելով Դեն Հուքերի դեմ։ Այդ մենամարտում Արմանը հաղթել է խեղդող հնարքով (2-րդ ռաունդ)։ Նրա հաշվին կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ