Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 15:56 01-02-2026

Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշումներ են գործադրվել. տեր Պսակ քահանա Մկրտչյան

Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշում գործադրելով՝ բարձրաստիճան զինվորականները փորձել են համոզել նրանց միանալ վարչապետի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին։

Այս մասին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում (եթերազրկվելուց հետո հեռարձակվում է առցանց) ասել է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

«Զորամասեր տարբեր բարձրաստիճան զինվորականներ են այցելել, փորձել են տարբեր միջոցներով ճնշել գնդերեցների դիրքորոշումը, տեղեր են եղել, որ նույնիսկ ճնշումներ են եղել հոգեբանական, թույլ չեն տվել նույնիսկ կապ հաստատել հոգևոր առաջնորդի հետ, թյուր ինֆորմացիա են տարածել, որ իբր հոգևոր առաջնորդը տեղյակ է, բայց իրականության մեջ այդպիսի բան չի եղել»,– պատմել է քաղանան։

Տեր Պսակի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ էլ գնդերեց սարկավագներին հրավիրել են պաշտպանության նախարարություն` քննարկման, որ իբրև վերաբերել է ինքնասպանությունների, ինքնախեղումների դեմ պայքարին։ Այնինչ տեղում պարզվել է, որ քննարկման թեման լրիվ այլ է։

«Այդ հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։

Զրույցի ժամանակ սարկավագներին ոչ ուղղակի ձևով, հարցրել են, թե ինչ մոտեցում ունեն իրենք այս ամենի շուրջ։ Մեր տղաները հակադարձել են իհարկե ուխտապահ եկեղեցականին վայել ձևով։ Այնուհետև, իմ իմացած տվյալներով, հետո իրենց առանձին, առանձին են կանչել, որտեղ արդեն ուղիղ հարց են տվել դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, միանո՞ւմ եք արդյոք «բարեկարգման» ծրագրին, թե՞ ոչ»,– ասել է տեր Պսակը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան