Սուրեն Պապիկյանը չեղարկել է Գարեգին 1-ին կաթողիկոսի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությունը, ասում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով
որոշմանը, որով փետրվարի 1-ից այլևս մեր ԶՈՒ-ում չի լինելու հոգևոր ծառայություն։
«Սա եկեղեցու դեմ փոքրոգի, տմարդի, աղանդավոր, թշնամի արշավ է։ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը տեսան, որ այս շաբաթներին զինվորականները, որոնք իրենց ուսադիրների վրա թքած ունեին, հայրենիքի վրա թքած ունեին, փորձում էին ճնշել գնդերեցներին, բայց որևէ մեկը չդավաճանեց վեհափառին, Հայ առաքելական եկեղեցուն, այնպես, ինչպես պատերազմի դաշտում հայրենիքը չեն դավաճանել»,- ասել է Մանուկյանը։
Տեսանյութը՝
այստեղ: