Ներքին 8 ամիս առաջ - 19:28 29-01-2026

Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը. Հետք

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թ. դեկտեմբերին 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։ Նա հիմա ազատության մեջ է։ «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գործարարի փաստաբանը չի հերքում, որ Նալբանդյանն է վճարել այդ գումարը։

«Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ «Հետքի» հետ հարցազրույցում նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է Հովիկ Աբրահամյանի գրավի գումարը»,-«Հետքին» ասաց Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը։

Հիշեցնենք՝ Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տան սեփականատեր Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, 2022 թ․-ին տունը վաճառել էր գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Լ. Պետրոսյանը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022թ․-ի օգոստոսի 1-ը։

Գործարարի կինը, սակայն, սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ 2023թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում եւ վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը, սակայն մինչ օրս գումարը չի վճարվել, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և արգելվել է վճարում կատարել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում