Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բելայա Բերյոզա բնակավայրը։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ գործողություններով վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բելայա Բերյոզա բնակավայրի նկատմամբ»,- նշվում գերատեսչության ամփոփագրում:
Բելայա Բերյոզա բնակավայրը գտնվում է Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանին սահմանակից հատվածում։