Արտաքին 8 ամիս առաջ - 22:24 29-01-2026

Անկարան չի ցանկանում նոր բախումներ տարածաշրջանում և շարունակում է ջանքերը՝ խաղաղության հաստատման ուղղությամբ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում սրվող լարվածության պայմաններում երկրի սահմանների անվտանգությունը ապահովվում է բարձր մակարդակով: Եվ համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկվել են պետական մարմինների համակարգմամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան չի ցանկանում նոր բախումներ տարածաշրջանում և շարունակում է ջանքերը՝ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ պատրաստ լինելով հնարավոր բացասական զարգացումներին։

Իսկ նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթում շարունակել են հակաահաբեկչական գործողությունները սահմանների ներսում և դրանցից դուրս։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ևս 4 PKK-ական զինյալ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանձնվել է, իսկ Սիրիայի գործողությունների գոտում ոչնչացված թունելների ընդհանուր երկարությունը հասել է 753 կմ-ի։ Սահմանային հսկողության շրջանակում ձերբակալվել է 173 անձ և կանխվել են սահմանը ապօրինի հատելու փորձեր։

Թուրքիայի ՊՆ-ն նաև անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Դամասկոսի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDG) միջև ձեռք բերված հրադադարի խախտումները բացասաբար են ազդում ինտեգրման գործընթացի վրա։

Ըստ հայտարարության՝ «SDG»-ն չի պահպանում մարտի 10-ի և հունվարի 18-ի համաձայնությունները, շարունակելով հրադադարի խախտումները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ «մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքի շրջանակում շարունակելու է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության դեմ պայքարին և երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի