Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:39 29-01-2026

Երևանում անձեռոցիկների արտադրամաս է այրվում

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցի հետնամասում։ Դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ովքեր այս պահին պայքարում են կրակի տարածման դեմ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Շերամի փողոցում գործող «Silk Soft» անձեռոցիկների արռադրամասում։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։

Թե ինչն է եղել տեղի ունեցած հրդեհի պատճառը պարզվում է։