Մամուլ 4 ամիս առաջ - 08:18 29-01-2026

Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն պահին, երբ ՔՊ վարչությունը մերժում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Ջուլիետա Ազարյանին, Հայկ Սարգսյանին, անգամ Հայկ Ցիրունյանին, նույն այդ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում մի մարդու, որի անունը կապվում է քրեական վարքագծի, սպառնալիքների և բռնության պատմությունների հետ։ Այլ կերպ ասած՝ քրեական տարր է, որի գոյությունը որևէ քաղաքական թիմում արդեն խնդիր է։

Խոսքը իշխող կուսակցության անդամ, Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ շարքում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։

Հանրային դաշտում արդեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ֆուտբոլի գնացող 7–8 տարեկան երեխային իջեցրել մեքենայից միայն այն պատճառով, որ երեխան արցախցի է եղել և քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ «Դավաճան Նիկոլը հողերը տվեց… պուճուր երեխա», — զայրացած պատմում է ՔՊ-ականը։

Սրան հաջորդում են արդեն ուղիղ սպառնալիքները․ Թորոսյանը տեսանյութում ասում է, որ ճշտել է երեխայի ծնողների աշխատանքը և համախոհներին խոստանում է՝ «Երկուշաբթի կզբաղվեմ դրանցով… նման մարդկանց դուրս ենք շպրտելու համակարգից»։

Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանված է, մայրը աշխատում է համայնքային ենթակայության հաստատությունում։ Թեպետ նա նշել է, որ իր որդու հետ կոպիտ վերաբերմունք չի եղել, պաշտոնատար անձի հանրային խոսքը և սպառնալիքներն արդեն իսկ ինքնին խնդիր են։

Իրավապահները, սակայն, ոչինչ չեն տեսնում․ Քննչական կոմիտեն, իհարկե, նրան որպես մեղադրյալ է ներգրավել գործով, բայց արդյունք չկա։ Նույն Սուրեն Թորոսյանը մեղադրյալ է նաև մեկ այլ գործով՝ համագյուղացուն փայտով հարվածելու և դեմքին գազ փչելու դեպքով։

Եվ այս ամենի ֆոնին՝ ՔՊ-ական պաշտոնյան տեսանյութում ողջույններ է հղում տեղական ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ հայտարարելով․ «Քարշ տուր, տներից հանի»։

Այսպիսով, երբ իշխող կուսակցությունը խոսում է «նոր քաղաքական մշակույթից», պարզվում է՝ այսպիսի վարքագծով մարդիկ են դառնում ընտրացուցակի թեկնածու։

Եթե սա է ՔՊ-ի «արժեհամակարգը», նշանակում է, որ բարեվարքության նոր սանդղակ է կառուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ որքան անկիրթ, բռի, քրեածին, այնքան ողջունելի իշխանության համար»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»