Արտաքին 4 ամիս առաջ - 21:57 28-01-2026

Կրեմլը չի ​​մեկնաբանել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի արտահանձնումը

Կրեմլը չի ​​մեկնաբանել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի արտահանձնումը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք մեկնաբանում Ասադի հարցը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի դիրքորոշման մասին հարցին Ասադի արտահանձնման վերաբերյալ։

2024թ․ նոյեմբերի վերջին Սիրիայի ընդդիմադիր ուժերը խոշոր հարձակում սկսեցին կառավարական դիրքերի դեմ եւ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից եւ հեռացավ երկրից։