Մամուլ 8 ամիս առաջ - 08:48 28-01-2026

Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում՝ ամսական 100 հազար դրամ, այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու օրենքով սահմանված պայմաններին։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր։

Փաստ 1
Արթուր Հովհաննիսյանը մարզաբնակ չի եղել։ Մինչդեռ ԱԺ պատգամավորներին վարձավճարի փոխհատուցում տրամադրվում է բացառապես այն դեպքում, երբ նրանք
• Երևան քաղաքում սեփականություն չունեն,
• փաստացի վարձակալում են բնակարան՝ կոնկրետ հասցեով,
• ներկայացնում են կադաստրից տեղեկանք՝ սեփականության բացակայության մասին, և վարձակալության պայմանագիր։

Փաստ 2
Չնայած այս հանգամանքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Արթուր Հովհաննիսյանին փաստացի տրամադրվել է ամսական 100 հազար դրամի փոխհատուցում։

Փաստ 3
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի
• Նար-Դոսի փողոցի վրա գտնվող բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2021 թվականի նոյեմբերի 27-ին,
• պայմանագիրը կադաստրի կողմից վավերացվել է միայն 2021 թվականի դեկտեմբերի 2-ին։

Փաստ 4
Սա նշանակում է, որ 2021 թվականի գրեթե ամբողջ ընթացքում, երբ Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովից՝ ՀՀ հպարտ հարկատուների հաշվին, ստացել է պետական բյուջեից վարձավճարի փոխհատուցում,
չի ունեցել կադաստրով վավերացված վարձակալության պայմանագիր,
հետևաբար՝ չի ունեցել իրավական հիմք այդ գումարները ստանալու համար. սա ենթադրյալ ապօրինություն է։

Փաստ 5
ԱԺ աշխատակազմը վարձավճարի փոխհատուցում տրամադրելիս նախապես հավաքում է փաստաթղթերը, և առանց դրանց փոխհատուցում չի տրամադրվում։ Այդ փաստաթղթերի պարտադիր մաս են
• կադաստրի տեղեկանքը՝ Երևանում սեփականություն չունենալու մասին,
• վարձակալության պայմանագիրը՝ հստակ հասցեով։

Ինչու է ԱԺ ղեկավարությունը աչք փակել Արթուր Հովհաննիսյանի կիսատ ներկայացված փաստերի վրա։ ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը վարձավճարի փոխհատուցումը ստացել է հենց Նար-Դոսի հասցեում գտնվող տան համար, սակայն այդ հասցեով վարձակալության պայմանագիր այդ պահին գոյություն չի ունեցել։

Հուսանք՝ այս դեպքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և, վերջապես, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդպետյանը մանրամասն կուսումնասիրեն՝ որպես հաղորդման հիմք ընդունելով այս հրապարակումը և ներկայացված փաստերը։

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, 2017-ին անցել է թմրանյութի գործով. նրա ավտոմեքենայից հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել