Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:18 27-01-2026

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորման իրական պատճառն ատոմակայանի փակումն է

Կառավարության հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են միմյանց։ Նրա խոսքով՝ կողմերը նույն պայմաններով օգտվելու են թե՛ արտահանման, թե՛ ներմուծման հնարավորություններից։ Սակայն այն հարցին, թե հայաստանցիներն Ադրբեջանի տարածքով ինչ պայմաններով են անցնելու, Փաշինյանը պատասխան չի տվել։

Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, ներկայացրել է իր դիտարկումները։

«Եկեք հարցին երկու մոտեցմամբ նայենք։ Արդեն ութ տարի է՝ այս մարդիկ իշխանության են, և Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում հայկական կողմը մշտապես տուժած է դուրս գալիս։ Այս իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում երբեք չեն առաջարկելու մի տարբերակ, որը շահավետ կլինի Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Միշտ հայկական կողմն է լինելու տուժողը, մինչդեռ շատ հնարավոր է, հայկական կողմն է տուժելու, մինչդեռ շատ հնարավոր է, որ քաղաքական ռեժիմը փորձի դա ներկայացնել որպես շահավետ քայլ։ Երբ խոսում են էներգետիկ համակարգերի միավորման մասին, դա, մեղմ ասած, շատ անլուրջ է։ Թեև ինչ–որ մակարդակով այդ համակարգերն իրար կապելը տեսականորեն հնարավոր է, այստեղ ամենակարևորը հասկանալն է՝ ինչ է իրականում թաքնված դրա հետևում։

Իրական պատճառը, ըստ էության, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի առաջ դրվող պահանջն է՝ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այն է՝ ատոմակայանի փակումը։ Մինչդեռ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգետիկ գեներացիայի մոտ 30–40 տոկոսը՝ կախված սեզոնից։ Այսինքն՝ եթե դու հրաժարվում ես քո էլեկտրագեներացիայի շուրջ 40 տոկոսից, անխուսափելիորեն հայտնվում ես խորքային էներգետիկ ճգնաժամի մեջ»,- նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան