Ներքին 5 ամիս առաջ - 23:24 26-01-2026

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 26-ի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

Փաշինյանի այլ որոշումներով՝ Ագնեսա Աղաբաբյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից և նշանակվել միասնական սոցիալական ծառայության պետ։

Ամենից շատ դիտված