Ներքին 7 ամիս առաջ - 18:34 26-01-2026

Տուն գնել հիմա՞, թե՞ ընտրություններից հետո. ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և մեդիա հարթակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի ապագան՝ հատկապես սպասվող ընտրությունների ֆոնին։ Ռուս բլոգերներից մեկը նույնիսկ խորհուրդ է տվել այս պահին Երևանում տուն չգնել և սպասել մինչև հունիս–հուլիս՝ նշելով, որ ընտրական գործընթացների ընթացքում շուկան կարող է մտնել անորոշ փուլ։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ իրական միտումներ են առկա շուկայում։

Անշարժ գույքի գործակալները հիմնականում խուսափում են հստակ կանխատեսումներից՝ նշելով, որ ընտրություններից հետո իրավիճակը դժվար է կանխատեսել։

«Եթե նման ճշգրիտ կանխատեսումներ կարողանայինք անել, ինքներս արդեն միլիոնատեր կլինեինք»,- նշում են ոլորտի ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ քաղաքական գործընթացներն ուղղակի կամ անուղղակի միշտ ազդում են շուկայի վրա, սակայն դրանց հետևանքները կանխատեսելի չեն։

Միևնույն ժամանակ, շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ որոշակի պատկեր ձևավորվում է։ Վերջին 3–6 ամիսների ընթացքում բնակարանների գները հիմնականում պահպանվել են նույն մակարդակի վրա։ Կտրուկ աճ կամ անկում չի արձանագրվել, սակայն նկատվում է վաճառքի ակտիվության որոշակի նվազում։ Այսինքն՝ վաճառողները դեռ չեն շտապում իջեցնել գները, իսկ գնորդները հաճախ ընտրում են սպասողական դիրք։

Հետաքրքիր է, որ վաճառքի ակտիվության նվազմանը զուգահեռ շուկայում առկա է գնման պահանջարկ։ Մարդիկ հիմնականում ցանկանում են ձեռք բերել անշարժ գույք, սակայն շատերը ժամանակ են շահում՝ սպասելով ավելի հստակ քաղաքական և տնտեսական պատկերի։

Վարձակալության շուկայում, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է։ Վարձակալության գները վերջին շրջանում աճել են։ Պահանջարկը բարձր է, հատկապես փոքր և միջին չափի բնակարանների նկատմամբ։ Երևանում գները էապես տարբերվում են մարզերից։ Քաղաքի թաղամասից ու բնակարանի պայմաններից կախված՝ տարբեր է վարձակալության շուկայի ակտիվությունը։

Այս ամենը վկայում է, որ անշարժ գույքի շուկան ներկայում գտնվում է ոչ թե ճգնաժամային, այլ սպասողական փուլում։ Չկա փլուզման նշան, սակայն չկա նաև աճի այն դինամիկան, որը դիտվում էր նախորդ տարիներին։ Գնորդները սպասում են, վաճառողները՝ ևս, իսկ վարձակալության շուկան շարունակում է «պահել» ընդհանուր ակտիվությունը։

Ներդրում կատարելու տեսանկյունից մասնագետները խորհուրդ են տալիս լինել առավել զգուշավոր։ Եթե խոսքը սեփական բնակարանի մասին չէ, այլ ներդրումային գույքի, ապա այս փուլում առավել շահավետ կարող են լինել այն տարբերակները, որոնք ապահովում են կայուն վարձակալություն։ Իսկ եթե չկա շտապողականություն, ապա մինչև ամառ սպասելը դիտարկվում է որպես խելամիտ ռազմավարություն՝ շուկայի հնարավոր շարժերը ավելի հստակ գնահատելու համար։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան