Ներքին 7 ամիս առաջ - 18:33 24-01-2026

Արցախից Հայաստան տեղափոխված Սլավիկ Համբարձումյանն առողջական խնդիրներ ունի. 10 հայերը դեռ Գորիսում են

Մայրիկիս քեռին 2023 թվականի Արցախի հանձնումից հետո, երբ բոլորը բռնի տեղահանվել են, հրաժարվել է դուրս գալուց։ Երեկ իմացանք, որ Հայաստան վերադարձող 11 հոգուց մեկը նա է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արցախում մնացած 10 քաղաքացիներից մեկի՝ Սլավիկ Համբարձումյանի հարազատը՝ Լիլիթ Սարդարյանը՝ նշելով, որ Սոցապնախարարությունից նրանց հայտնել են, որ քաղաքացիները 4-5 ժամից Երևան կտեղափոխվեն։

Լիլիթ Սարդարյանի խոսքով իր տատիկը 90-ական թվականներից ընտանիքը թողել է Աբովյան քաղաքում և տեղափոխվել Արցախ իր եղբորը խնամելու համար։ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելիս պապիկը Հայաստան տեղափոխող ավտոբուսի մոտից փախուստի է դիմել և մնացել է Արցախում։

«Սկզբում Սլավիկ պապը մենակ է ապրել Ասկերանի շրջան գյուղ Խնածախում, հետո բոլորին տեղափոխել են Ստեփանակերտի կացարան։ Պապիկի հետ շատ հաճախ չենք կարողացել կապնվել, երբեք հեռախոս չի ունեցել, իր հետ մնացած մարդկանց կամ Կարմիր Խաչի միջնորդությամբ ենք տեղեկացել նրա վիճակի մասին։ Նա ունի հիշողության հետ կապված խնդիրներ, մի քանի անգամ ցնցումներ է ունեցել, մոռանում է անգամ դեղերը խմել, կասկածում եմ, որ այնտեղ նրան լավ խնամած կլինեն»,- պատմեց Լիլիթ Սարդարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում