Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 11:30 24-01-2026

Չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքներն ԱԲ միջոցով, սակայն այն չի դառնում գիտելիք. ԿԳՄՍ նախարար

Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը:

Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և նրա մասնակցությամբ: Այս մասին Կրթության միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի նրանց մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, նպաստի նրանց տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը: Հենց այս գաղափարն է կրթության ոլորտի ռազմավարության կարգախոսում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Այն առաջին հերթին սովորողի ակտիվության, նախաձեռնողականության, մասնակցության և գործողության մասին է՝ հուշելով նաև սովորելու վերջնարդյունքը, որն ինչպես անհատի, այնպես էլ դրան համադրված և դրանից բխող հանրային լավակեցությունն ու բարեկեցությունն է:

Ամբողջ աշխարհում կրթական համակարգն ակտիվորեն վերափոխվում է, և առաջիկայում այդ վերափոխումն ավելի տեսանելի է դառնալու:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ թվային կրթության վերաբերյալ վերջին զեկույցը պարզ է դարձնում, որ արդեն իսկ աշխարհում ամեն երրորդ ուսուցիչ օգտագործում է արհեստական բանականության գործիքակազմը: Ընդ որում՝ այս գործիքակազմն օգտագործող ուսուցիչների 57 տոկոսը համարում է, որ այն իրենց օգնել է ավելի լավ պլանավորել դասերն ու պատրաստել դրանք: Միաժամանակ, ավելի քան 70 տոկոսը մտավախություն ունի, որ արհեստական բանականության գործիքակազմը վնասում է ակադեմիական ազնվության միջավայրը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքներն ԱԲ միջոցով, սակայն այն չի դառնում իրական գիտելիք և հմտություն, այլ դրսևորվում է իբրև իրավիճակային վարքագիծ, քանի որ երբ ԱԲ-ից օգտվելու հնարավորություն չկա, այդ գործիքակազմն օգտագործած սովորողներն ավելի վատ արդյունքներ են ցուցաբերում, քան մյուսները: Միաժամանակ, մանկավարժորեն ճիշտ ուղղորդման պարագայում ԱԲ գործիքակազմը ոչ միայն իրավիճակային աջակցություն է հանդիսանում, այլև օգնում է գիտելիքի և հմտությունների շարունակաբար խորացմանն ու լավարկմանը:

Այս նպատակով անհրաժեշտ է, որ ԱԲ-ն կրթական համակարգ մուտք գործի ոչ թե ինքնաբերաբար, այլ մանկավարժական առումով մտածված, գիտակցված, ուղղորդված՝ որպես ուսուցչի և դասախոսի օգնական: ԱԲ այդպիսի գործածումը պահանջում է նախևառաջ ԱԲ գրագիտություն, որը պետք է դառնա մեդիագրագիտության անբաժանելի բաղադրիչը և ուսուցանվի բոլոր ուսումնական հաստատություններում:

Ինչպես կրթության ոլորտի բոլոր ճանապարհները, սա ևս միասին անցնելու ճանապարհ է՝ հետևողական աշխատանքով ու ջանքով և անընդհատ սովորելով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի