Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Աբու Դաբիում եռակողմ բանակցություններին մասնակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նախագահը պատվիրակությունների ղեկավարներին հաջողություններ է մաղթել բանակցություններում։
Հունվարի 23-ին մեկնարկած բանակցություններն առաջին եռակողմ հանդիպումն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։