Սպորտ 9 ամիս առաջ - 19:43 23-01-2026

Կատարյալ հիմարություն․ Ծառուկյանը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից Դանա Ուայթին գումար առաջարկելու մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Complex-ին տված հարցազրույցում մեկնաբանել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթի վրա հնարավոր ֆինանսական ազդեցության մասին շրջանառվող լուրերը։

Զրույցի ընթացքում լրագրողը հիշատակել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ իբր Ադրբեջանի իշխանությունները գումար են վճարել Դանա Ուայթին, որպեսզի վերջինս խոչընդոտի Ծառուկյանի՝ չեմպիոն դառնալուն։ Մարզիկը կտրականապես հերքել է այդ վարկածը՝ անվանելով այն անհեթեթություն։

«Ո՛չ, դա կատարյալ հիմարություն է։ Ոչ ոք չի կարող գնել Դանային, դա չափազանց բարդ է։ Եթե դա հնարավոր լիներ, ես վաղուց արդեն կկաշառեի նրան, նույնիսկ 500 միլիոն դոլար կտայի, մենք կկապվեինք հայ միլիարդատերերի հետ»,- հայտարարել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Ներկայումս նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ