Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 21:11 23-01-2026

Հրապարակվել է 2026-ի ամենաուժեղ բանակներ ունեցող երկրների ցանկը. Հայաստանը 92-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 60-րդ

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026-ի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների ցանկը։

Հաշվի է առնվել մասնավորապես ռազմական կարողությունների, տեխնոլոգիական մակարդակի և թվաքանակի գործոնները։ Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն։

Նախորդ տարվա համեմատ դասակարգումը հիմնականում չի փոխվել, միայն Գերմանիան է աչքի ընկել ռազմական ծախսերի աճով և զբաղեցրել 12-րդ տեղը։

2026-ի ամենաուժեղ բանակներ ունեցող երկրների ցանկը՝
I. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Հարավային Կորեա
6. Ֆրանսիա
7. Ճապոնիա
8. Անգլիա
9. Թուրքիա
10. Իտալիա
11. Բրազիլիա
12. Գերմանիա

Ցանկում Հայաստանի բանակը զբաղեցնում է 92-րդ տեղը, իսկ հարևաններ Իրանը՝ 16-րդ, Ադրբեջանը՝ 60-րդ, իսկ Վրաստանը՝ 94-րդ հորիզոնականը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո