Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 14:03 22-01-2026

Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին»: Նախագիծը Կառավարության հունվարի 22-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունը և կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործերի կնքման դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն, Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ»,- ասաց նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ գործող սակագների փոփոխությունները կիրականացնեն ամենամյա սկզբունքով, համապատասխան բանաձևով ճշգրտելու եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ-ում սպառողական գների ինդեքսների ցուցանիշներից: Կարգավորվում են նաև կոնցեսիոների կողմից 425 մլն դոլարից ավելի ներդրում իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարացնելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված հարցերը:

«Վերահաստատվում է, որ թե՛ օդանավակայանի ենթակառուցվածքը, թե՛ շահագործումն ամբողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին: Նախատեսվում է 1 ամսվա ընթացքում ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարո՞ղ է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։

«Միջազգային օդանավակայան դարձնելու համար Սունիքի օդանավակայանը պետք է համապատասխան սարքավորումներ ու համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային ու այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվեն այնտեղ», - ասաց նա, հավելելով, որ մինչև 2033 թվականը այդ ներդրումները պետք է իրականացվեն:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները