Ներքին 9 ամիս առաջ - 22:14 21-01-2026

Շուրջ 300,000 աշակերտի ծնող կարող է որպես սոցիալական ծախս հետ ստանալ 3,000 դրամ դասագրքերի համար վճարը

Ավելի քան 300 հազար աշակերտների՝ աշխատող և եկամուտների հայտարարագիր ներկայացնող ծնողներ կարող են որպես կրթության գծով սոցիալական ծախս հետ ստանալ 3000 դրամ դասագրքերի վարձակալության համար կատարած վճարների գծով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

Նախարարը հիշեցրեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը նաև դասագրքերի դիմաց վարձավճարներն է սոցիալական կրեդիտի հնարավորության ներքո դիտարկում:

«Եվ սա նշանակում է, որ 5-12-րդ դասարանների սովորող ունեցող յուրաքանչյուր ծնող համապատասխան ընթացակարգով 3000 դրամ միանվագ հետ է ստանում՝ որպես դասագրքերի վարձավճարի փոխհատուցում: Այս ծրագրի շահառու են ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ: Սա բերում է նրան, որ 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերն ամբողջությամբ անվճար են դառնում, քանի որ 3000 դրամը փակում է այն վճարի չափը, որ ծնողները պետք է վճարեն: Մյուս դասարանների պարագայում միջինում 66 տոկոսով վարձավճարը նվազում է»,- ասաց Անդրեասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նկատեց, որ համակարգը թույլ է տալիս եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց եկամտային հարկից 100 հազար դրամ ծախսել կրթության ուղղությամբ, դա նաև արտադպրոցական հաստատություններին բերում է լիցենզավորման դաշտ:

«Տարբեր անհատներ, իրավաբանական անձինք սահմանված կարգով ներկայացնում են, և կրթական ծրագրերի երաշխավորման թվերն իրոք տպավորիչ են: Այս որոշումն ընդունելուց հետո շուրջ 800 ծրագիր ենք երաշխավորել: Սա ավելի քան 10 անգամ ավելի է, քան նախկինում 1 տարվա ընթացքում էինք երաշխավորում կրթական ծրագրեր»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ դաշտն իսկապես զարգանում է:

«Սոցցանցերում հաճախ եմ տեսնում նաև, որ գովազդում են կրթական ծրագիրը՝ շեշտելով այն հանգամանքը, որ դա երաշխավորված է նախարարության կողմից, հետևաբար համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտի ենթակա ծախս է: Այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ շատ մեծ շարժ է սկսվել: Այս տարի դեռևս հունվարը չի ավարտվել, բայց արդեն 100-ից ավելի ծրագրեր երաշխավորել ենք: Դա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթական ծառայությունների շուկան ակտիվ զարգանում է»,- նշեց նախարարը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները