Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:30 21-01-2026

Սամվել Կարապետյանը խելքը գլխին մարդ ա. հավատում եմ, որ 300 հազար աշխատատեղ կբացի․ հարցում

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ բոլոր շրջաններում տեսնում են մեկ հիմնական խնդիր՝ աշխատատեղերի խնդիրը։ Նրա խոսքով՝ ներկայացնելու են քայլեր, որոնք փոխելու են մարդկանց կյանքը։

«Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում։ Շրջաններում գործ չկա, դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, ընտանիքները թողնում են այստեղ և ունենում ենք բազմաթիվ բացասական հետևանքներ։ Ինչ ենք մենք առաջարկում․ ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ։ Մենք ունենք պլանավորված քաղաքականություն, թե ինչպես այդ աշխատատեղերը ստեղծել ՀՀ-ում»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ իշխանության գալու դեպքում Սամվել Կարապետյանին կհաջողվի 300․000 աշխատատեղ բացել»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ նշեցին, որ Սամվել Կարապետյանը կարող է ավելի շատ աշխատատեղեր բացել։

«Ավել էլ կբացի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հավատում է։ «Հա, ինչի չէ, հավատում եմ, գործարար մարդ ա, խելքը գլխին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ 300․000-ի դեպքում մի փոքր թերահավատ է։ «Բարդ ա, հնարավոր ա, որ բացի, բայց 300․000-ի դեպքում մի քիչ թերահավատ եմ, դե մի քիչ շատ մեծ թիվ ա, էդ ինչքան ներդրում պիտի ներգրավվի»,- ասաց նա։

«Այո, որովհետև հնարավորություն կա, ինքը լավ էլ պատկերացնում ա՝ ինչ ա անում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան