Արտաքին 9 ամիս առաջ - 20:43 20-01-2026

Լուկաշենկոն ստորագրել է Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու փաստաթուղթ

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ, հաղորդում է BelTA-ն։

«Ես հիացած եմ այն ​​փաստով, որ այս «Խաղաղության խորհուրդը», նրա գործողություններն ու հնարավորությունները կարող են ընդլայնվել աշխարհի այլ մասերում։ Նախևառաջ, գուցե մենք կարողանանք օգնել Ուկրաինային, մոտեցնել խաղաղությունը և ազդել ուկրաինական ղեկավարության վրա։ Ահա թե ինչն է ինձ ամենաշատը գրավում, այլ ոչ թե Գազային էականորեն օգնելու գաղափարը։ Ես գիտեմ իմ և Բելառուսի հնարավորությունները»,- նշել է Լուկաշենկոն։

Նախագահը հերքել է այն լուրերը, որ Խաղաղության խորհրդին միանալու համար պետք է 1 միլիարդ դոլար նվիրաբերել՝ դրանք որակելով սուտ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան