Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:19 20-01-2026

Ադրբեջանը զինվում է, բայց պատերազմ չի լինի. Արտաքին հետախուզությունն իրե՞ն է ծաղրում, թե՞ ժողովրդին

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։

Զեկույցի 7-րդ էջում խոսվում է պատերազմի հավանականության մասին՝ նշելով, թե Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։



Այնուհետև նշվում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։

Այս երկու մտքի առկայությունը միևնույն զեկույցում առաջացնում է պարադոքս․ խոսք է գնում ռիսկերի մասին, բայց դրա նախորդ տողում գեղեցիկ ձևակերպված է, թե պատերազմն ու ռազմական էսկալացիան անհավանական են։

Հարց է առաջանում․ Քրիստինե Գրիգորյանը գժվե՞լ է, թե՞ ժողովրդին է գժի տեղ դնում։ Եթե պատերազմն անհավանական է, ինչ ռիսկերի մասին է խոսքը։

Նշենք նաև, որ ըստ աղյուսակի՝ «գրեթե հավանական է» ձևակերպումը համապատասխանում է ոչ ավելի, քան 10-20% հավանականությանը, ինչն էլ, ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի, աբսուրդի հասնող ցուցանիշ է, որի համար ոչ մի հակազդող քայլեր չեն նախաձեռնվում։




Վրթանեսյանը նշում է․ «Պատկերացրեք՝ Ձեզ ասում են, որ Ձեր մահանալու հավանականությունը 10% է, դա նշանակու՞մ է որ Ձեր կյանքը ապահով է»։

«10%-ը պատերազմի համար շատ բարձր ցուցանիշ է, եթե մի երկրում նման հավանականություն է լինում, հավաքում են իրենց պետության անվտանգության խորհուրդը, սկսում են արագ գործողություններ անել, որպեսզի կանխեն այդ հարձակումը»,- ասում է Վրթանեսյանը։

Փորձագետի կարծիքով՝ խաղաղություն չկա, կա տակտիկական հրադադար, որն Ադրբեջանը, իր շահերից ելնելով, հիմա պահպանում է։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում