Ներքին 9 ամիս առաջ - 23:16 19-01-2026

Ինչո՞ւ է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը բաժանվել ամուսնուց

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սոցիալական էջերում անսպասելի հայտարարություն է արել՝ տեղեկացնելով ամուսնալուծության մասին. «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով և թոռնիկներով: Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են: Մենք դադարում ենք լինել ամուսիններ, սակայն շարունակում ենք մնալ մեր 4 հրաշալի զավակների ծնողներ և թոռնիկների տատիկ ու պապիկ:

Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով: Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար: Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալություն»։

Անահիտ Կիրակոսյանը հատկապես հորդորել է ընտանիքի անդամներին, բարեկամներին և լավը կամեցող բոլոր մարդկանց հարգել իրենց անձնական որոշումը և զերծ մնալ լրացուցիչ հարցադրումներից ու մեկնաբանություններից։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա