Արտաքին 9 ամիս առաջ - 21:24 19-01-2026

Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի

Թուրքիայի Էրզրում նահանգի նախկին նախահանգապետ Մուստաֆա Չիֆթչին հայտարարել էր, որ քեմալականների օրոք գործած Էրզրումի կոնգրեսի շենքը կքանդվի։

Նշենք, որ այդ շենքն օսմանյան շրջանում գործել է որպես հայկական Սանասարյան վարժարան։ Այն հիմնադրվել էր19-րդ դարում Մկրտիչ Սանասարյանի միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։

2026-ի հունվարի 6-ին Էրզրումի տեխնիկական համալսարանը զեկույց էր հրապարակել, որտեղ նշվել էր, որ այդ շենքը կիսավեր է ու փակ է այցելուների համար։ Էրզրումի տեղական լրատվամիջոցներից մեկը՝ «Pusula»-ն այդ հարցի շուրջ զրուցել է Էրզրումի նախկին նահանգապետի հետ։

Նա նշել է, որ Օսմանյան շրջանի կառույցները, ընդհանուր առմամբ, ամուր են և դրա հետ մեկտեղ հիշատակել է, որ Էրզրումի կոնգրեսի շենքը հայերի կողմից օգտագործվել է որպես դպրոց։ Նրա կարծիքով՝ հայկական կառույցները նույնպես պետք է ուսումնասիրվեն։

«Եթե այն քանդվի, ապա կվերականգնվի իր սկզբնական տեսքին համապատասխան»,- հայտնել է նախկին նահանգապետը։

Շենքի հնարավոր քանդմանն է անդրադարձել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Էրզրումից ընտրված պատգամավոր Քամիլ Այդընը։

«Էրզրումի Կոնգրեսի շենքի քանդումն անընդունելի է։ Այն եղել է Ազգային պայքարի սկզբնական շտաբը և այնտեղ պատրաստվել էր Թուրքիայի Հանրապետության ճանապարհային քարտեզը»,- շեշտել է պատգամավորը։

Նշենք, որ 1919-ին այդ շենքում տեղի է ունեցել քեմալականների համաժողովը, որը փաստացի հիմք է դրել մերօրյա Թուրքիային։

Ըստ նրա՝ նույնիսկ եթե այն կառուցվածքային առումով անկայուն է, քանդման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Քանի որ գոյություն ունեցող շենքը պատմական հուշարձան է, նույնիսկ մեկ քար չի կարող քանդվել։

«Ազգայնական շարժում կուսակցության» Էրզրումի նահանգային վարչությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշել, որ քանդման փոխարեն կարելի է կիրառել ամրաշինական ժամանակակից մեթոդներ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց