Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 18:35 18-01-2026

ԱՄՆ-ն պետք է ջանքեր գործադրի մնացած հայ բանտարկյալներին ազատելու համար․ Ֆրենկ Փալոն

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնն արձագանքել է ադրբեջանական գերությունից 4 հայերի վերջերս ազատ արձակմանը:

«Շատ ուրախ եմ տեսնել Արցախի այս հայ բանտարկյալների ազատ արձակումն ադրբեջանական ԲԱԶՄԱՄՅԱ գերությունից հետո: Պետդեպարտամենտը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի մնացած բանտարկյալներին. ես չեմ դադարեցնի պայքարը, քանի դեռ նրանք ազատ չեն արձակվել»,- X սոցիալական ցանցում գրել է Ֆրենկ Փալոնը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի