Ներքին 9 ամիս առաջ - 12:46 18-01-2026

ՀՀ նախագահի, ԱԺ-ի ու վարչապետի աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 միլիարդ դրամ պարգևավճար

Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը՝ 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարծի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, նախագահի, ԱԺ-ի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա այլ մարմինների) աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 միլիարդ դրամ պարգևավճար։

Մենք առաջարկում ենք նոր KPI-ների ներդրման միջոցով գնահատել արդյունքը` հաշվելի, չափելի տնտեսական էֆեկտը, ապա՝ պետական ապարատին պարգևատրել։

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանին հորդորում եմ շատ ուշադիր լսել հատկապես պետական ապարատի գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներին վերաբերելի հատվածը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի