Ներքին 4 ամիս առաջ - 17:21 16-01-2026

Ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը․ օրեր առաջ մահացած զինվորը «Ուրարտուի» սան էր

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել օրեր առաջ բանակում մահացած զինվորի ընտանիքին ու հարազատներին․

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:

Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հանգչիր խաղաղությամբ, Վահան:

Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»: