Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 16:22 16-01-2026

Ապարանում հրդեհ է բռնկվել կայանված Mercedes-ում. այն դարձել է ոչ շահագործելի. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտակայքում գործող ավտովերանորոգման կետերից մեկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները մարել են այնտեղ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատերը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Տիգրան Հ.-ն է, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում