Ներքին 9 ամիս առաջ - 09:50 16-01-2026

Փաշինյանը սուտ է ասել․ ավելի քան 60 հավաք դադարեցվել է․ Սուրեն Սահակյան

Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարությանը, ասել է․ «2018-ից հետո Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել»։

Փաշինյանը սուտ է ասել։ 2023թ․ օգոստոսի 16-ից մինչև դեկտեմբերի 9 «Զանգ» նախաձեռնության համարյա ամեն օր անցկացվող ավելի քան 60 հավաք դադարեցվել է ու մասնակիցները, այդ թվում՝ ես, ապօրինի տեղափոխվել ենք Ոստիկանության բաժիններ, կազմվել են արձանագրություններ, որոնք ՀՀ Վարչական դատարանը նույնպես համարել ա ապօրինի։ Մինչ օրս էդ գործերը քննվում են դատարաններում։ Որևէ գործով հավաքներին ոստիկանության միջամտությունը չի համարվել օրինական։ Էս գործերը տեղ են գտել իրապաշտպան գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։ Միաժամանակ, համանման մյուս բոլոր հավաքները չեն արգելվել և չեն խոչընդոտվել ոստիկանության կողմից։ Մինչև հիմա՝ 2 տարուց ավելի, ցուցարարներից բռնագրաված, նրանց սեփականությունը հանդիսացող գույքը ապօրինաբար պահվում ա ոստիկանության բաժիններում։

Թե բա ոչ մի հանրահավաք չի արգելվել»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել