Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 19:45 15-01-2026

Շիրակի մարզպետի խորհրդականը պարեկ ծեծելուց ամիսներ անց ազատվել է աշխատանքից

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը պարեկ ծեծելուց ամիսներ անց ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը պաշտոնապես ո՛չ հերքվել է, ո՛չ հաստատվել։

Oragir.News-ը փորձել է պարզաբանում ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմից, բայց դեռևս չենք ստացել պարզաբանումը։ Ստանալուն պես կհրապարակենք նաև պաշտոնական պատասխանը։

Oragir.News-ի աղբյուրի պնդմամբ` Գոռ Սարոյանը հունվարի 1-ով ազատվել է աշխատանքից։

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը իր սանիկի` Արտյոմ Հովհաննիսյանի հետ ծեծել է պարեկային ծառայողի։ DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գոռ Սարոյանին մեղադրանք է առաջադրվել։

«2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 00:38-ի սահմաններում, իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, գնացել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հերթապահ մաս:

Այնուհետև, կարճ ժամանակ անց, նույն վայր է ժամանել նաև Արտյոմ Հովհաննիսյանը՝ ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողական «Վազ-2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որտեղ վերջինս առանց որևէ իրավաչափ նպատակի և չգտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, սեփական անձի առավելությունները ընդգծելու մոլուցքով տարված, ձայնային ազդանշան է տվել և պահանջել է բացել հատուկ պահպանվող տարածքի դարպասները, սակայն հերթապահություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողներից մերժում ստանալուց հետո, իջել է ավտոմեքենայից, դրսևորել է անհարկի ագրեսիվ պահվածք և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով, ինչպես նաև հիշատակելով Գոռ Սարոյանի կողմից վարած պահպանվող տարածք տեղափոխելու հանգամանքը, ձեռքերով քաշել է նույն գումարտակի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու հանգանմանքը, ձեռքերով քաշել է պարեկային ծառայության աշխատակցի հագուստից, որը բաց է թողել միայն գումարտակի պատասխանատու հերթապահ, ծառայության տեսուչի միջամտության արդյունքում, որի ընթացքում Արտյոմ Հովհաննիսյանին պարզաբանվել է, որ Գոռ Սարոյանի կողմից վարած «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից չի բերվել հատուկ պահպանվող տարածք, այլ վերջինս է իր կամքով ժամանել նշված վայր:

Այնուհետև, Արտյոմ Հովհաննիսյանը ցանկացել է հեռանալ նշված վայրից և միաժամանակ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, ճանաչելով Գոռ Սարոյանին և նկատելով, որ վերջինս գտնվում է հարբած վիճակում, նրան առաջարկել են սպասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հերթապահ մասի համար հատկացված մասնաշենքում։

Դրանից հետո, Գոռ Սարոյանը, գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հերթապահ մասի համար հատկացված մասնաշենքում, առանց որևէ պատճառի, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ծառայության մեջ գտնվող, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցին ստորացնելու նպատակով՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին:

Գոռ Սարոյանի նշված գործողություններին է միացել Արտյոմ Հովհաննիսյանը, որից հետո, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործությունները, այն է՝ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Գոռ Սարոյանը և հանցակից Արտյոմ Հովհաննիսյանը պաշտոնատար անձ հանդիսացող «ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային գումարտակի պարեկային ծառայության աշխատակցին ստորացնելու նպատակով, ինչպես նաև վերջինիս օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և բռնություն են գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքներով հարվածներ են հասցրել պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային գումարտակի պարեկային ծառայության աշխատակցի, դեմքի և մարմնի տարբեր հատվածնեին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ»,- նշված է տեղեկատվության մեջ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան