Ներքին 9 ամիս առաջ - 17:45 15-01-2026

Արագյուղում բնակիչներն են խողովակը վնասել, «Վեոլիա Ջուրը» կապ չունի

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Արագյուղ բնակավայրի 6-րդ փողոցում, ըստ բնակիչների, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս և աննպատակ կորցնում։

«Ես տեղյակ եմ խնդրին։ Բնակիչներից մեկը նկատել է, որ իր տան հայաթով անցնող խողովակից ջուրն արտահոսում է։ Նկարել են ռեպորտաժ, որտեղ ասվել է, որ Վեոլիան չի արձագանքում, բայց իրականում այս հատվածում Վեոլիայի մագիստրալ չկա, հետևաբար վնասված կարող է լինել միայն անհատական տնային ջրագիծը»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզի Արագյուղի վարչական ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նա պարզաբանեց, որ տարածքում կան հին, դեռևս սովետական ժամանակից մնացած չգործող հեղեղատարներ, որոնք վնասված կամ միացված են նախկին սխեմաներով։

«Դրանք, վնասվելով, որոշ հատվածներում հողի տակից ջուր են արտահոսում։ Դա բնական է, ճնշման պատճառով ջուրն ինքնուրույն դուրս է գալիս։ Այսինքն՝ ով վնասում է, նա զարմանում է, թե ինչպես է արտահոսքը տեղի ունեցել։ Բայց խմելու ջուրն իրականում վնասված չէ, դա անհատական ցանցից է»,- ասաց Գևորգյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ բնակիչներից ոչ ոք իրեն պաշտոնապես չի դիմել խնդիրը լուծելու համար։

«Եթե վնասվածքը նրանց անհատական ցանցին է վերաբերվում, Վեոլիան կամ համայնքը պարտավորություն չունի այն վերանորոգել։ Ներքին ցանցերում վնասվածքներ կարող են լինել նաև տարիներ շարունակ՝ 15, 20 կամ 30 տարվա ընթացքում, երբ խողովակներ հանվել կամ վնասվել են, և բնական է, որ ջուրն արտահոսի»,- հավելեց նա։

Արմեն Գևորգյանը նշեց, որ «Վեոլիա Ջրի» գլխավոր խողովակը (մագիստրալն) անցնում է այդ արտահոսքի ներքևի փողոցով, և եթե բնակիչը բողոքում է, պետք է հաշվի առնի, որ վերևի հատվածով ոչ մի մագիստրալ չի անցնում։ «Եթե ձեր տան վերևը ջուր է հասել, դա չի նշանակում, որ խնդիրը մագիստրալից է։ Արտահոսքը տեղի է ունեցել ձեր սեփական ցանցից, և դա պարզ է», – ասաց վարչական ղեկավարը, խոսքն ուղղելով գյուղի բնակիչներին։

Նա ընդգծեց, որ արդեն հանձնարարել է գտնել արտահոսքի աղբյուրը և վնասված հատվածը ապամոնտաժել, որ ջուրն այլևս չկորչի։ «Մեր հանձնարարությամբ՝ այդ պրոբլեմը կլուծվի»,- եզրափակեց Արմեն Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է