Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիում բացվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղը, որին ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Արսեն Թորոսյանը «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Լիլիթ Գորգինյանի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, լսել մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների մասին մանրամասներ։
Մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է մարզում մանկալքության վտանգի առաջ կանգնած ընտանիքների իդենտիֆիկացումը և այդ ընտանիքների հզորացման ու աջակցության միջոցով երեխաներին կենսաբանական ընտանիքներում պահելը։ Այստեղ ծառայություն կտրամադրվի 150 երեխաների։
Մանրամասները` տեսանյութում։