Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 14-01-2026

Նախարարների 7 մլն պարգևավճարով քանի տարեցի թոշակ կբարձրացնեին. թող չվայելեն էդ գումարները. հարցում

«Իշխանություն» լրատվականը փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի՝ պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամ է դուրս գրվել, որն ուղղվել է իշխանական վերնախավին, որպես պարգևատրում և որը ստացել են 13-րդ աշխատավարձի հետ միասին։ Ըստ լրատվականի՝ նախարարները ստացել են մինչև 6–7 միլիոն դրամ պարգևավճար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ նախարարները 6-7 մլն պարգևավճար են ստացել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ պետք է մտածեն ժողովրդի մասին։

«Ոչ, դա աննորմալ է, իսկ թոշակառուներն ինչ պիտի ստանան։ Էդ կոպեկները, թոշակները, որը ոչ մի բանի չի հերիքում, պետք է ամեն ինչ վերանայել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեմ է դրան։ «Ես լրիվ դեմ եմ նման հարցերին։ Թող մեր նմանների ընտանիքներով հետաքրքրվեն, տենան ինչ վիճակում ենք ապրում, նոր իրանց պարգևավճարներով հպարտանան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա սխալ է այս իրավիճակում, երբ ժողովուրդը նման պայմաններում է ապրում։ «Կարծում եմ նորմալ չի, ժողովրդի էս վիճակում, երբ որ էսքան դժվարություններով են ապրում, երևի մի քիչ ծանր կասեմ անբարո է նման գումար գրել իրենց պարգևավճար»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է