Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 23:12 13-01-2026

Նիկոլ, ամեն ինչին վերջ կա, այ տղա. եկեղեցուց ու Սրբազաններից յան տուր․ 44-օրյայի մասնակից

Մատաղիսի տարածքում մարտական գործողություն անցած մի տղամարդ հարցման ընթացքում խոսեց Փաշինյանի մասին՝ անդրադառնալով նրա խոսքերին։

«Նիկոլը հանցագործ ա, մենք իրա դեմ պայքարեցինք։ Նա թուրքին ծախված մարդ ա։ Մեր մոտ բռնապետական երկիր ա։ Չեք հիշո՞ւմ, որ ասում էր՝ դատավորներն ով են, որ իմ վրից թռնեն։ 5000 երեխու կյանք խլեց, 10.000 վիրավոր, որ Աննա Հակոբյանը Էրդողանի գիրքը վերցնի, գա մեր ժողովրդին խելք սովորացնի՞։ Նորմալ մարդը բա սենց բան կասե՞ր, որ թոշակառուներին 20.000 դրամ ավելացնենք, ավել ա ծախսելու, մեկ ա, տունը չի տաքանալու։

Նիկո՛լ, ամեն ինչին վերջ կա, այ տղա. Եկեղեցուց յան տուր, Սամվել Կարապետյանից յան տուր, Սրբազաններին բաց թող։ Խելքդ հավաքի գլուխդ, այ տղա, դու Աստված չես, դու շիզոֆրենիկ ես, որը կործանում ա Հայաստանը՝ թուրքի պատվերը կատարելով։ 3 միլիոն բռնում, բաժանում ես էդ անգրագետներին, երբ մենք՝ կռված տղերքս, տունը չենք կարում ցախ վառենք՝ տաքանանք։ Համարանիշները որ սարքիր 1, Նիկո՛լ, դու չես կարա համար 1-ը լինես, դու Գռզոյի ու մյուսների հետ փտելու ես բերդերում»,- նշեց նա։

Մեկ այլ տղամարդ, լսելով խոսակցությունը, մոտեցավ և շարունակեց. «Նիկոլը զրկում ա այսօր մարդկանց ազատ խոսքի իրավունքից։ Իրա խոսքերը ոչ թե Վեհափառ հորն ա վերաբերում, այլ ինքը ուզում ա եկեղեցին կազմաքանդ անի։ Գրիչի թանաքը որ իրանք սևով սպիտակի վրա գրում են՝ մի օր վերջանալու ա։ Նիկոլի ձեռքերը արյունոտ են՝ մարտի 1-ի գործից, 44-օրյայից մինչև հիմա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել