Ներքին 6 ամիս առաջ - 20:10 12-01-2026

Կոչ ենք անում չխեղաթյուրել իրական պատկերը և զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել.

ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որի 90․1 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել է, որ բազմաթիվ մարդիկ «անիմաստ խախտումի պատճառով» զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և «չեն կարողանում ընտանիք պահել»։

Նա հայտնել է նաև, որ «երկրորդ շանս են տալու այդ մարդկանց և վերադարձնեն վարորդական վկայականները»։

Իսկ հիմա՝ փաստերով։ Նշենք, որ միայն 2025 թվականին ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90․1 տոկոսը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են։

Վերոնշյալը ոչ թե «անիմաստ խախտումներ են», այլ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով վտանգվում է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Կոչ ենք անում հայտարարություններում չխեղաթյուրել իրական պատկերը և զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան