Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 12-01-2026

Նիկոլն էնքան ա կշտացել, որ իրա համար թոշակառուի 20․000 դրամը հաշիվ չի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով թոշակների բարձրացմանը՝ պատմել է թոշակառուի հետ ունեցած մի զրույցի մասին, հավելելով , որ 20․000 դրամով թոշակի բարձրացումը ոչինչ չի տա թոշակառուներին։

«Ես արձանագրեցի, որ եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,- նշեց նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 20․000 դրամով թոշակը բարձրացնելը ոչինչ չի տա, ու չի բարձրացնում։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի ասածի հետ, քանի որ ցանկացած գումար մեծ օգնություն կլինի թոշակառուի համար, որոշներն էլ ասացին, որ այդ հայտարարության տակ այլ տրամաբանություն կա։

«Որ բարձրացնի շատ լավ կլինի, բավականին մեծ օգուտ կլինի ժողովրդի համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում, թե ինչպես կապրի ժողովուրդը։ «Ոչ, ոչ։ Էլի ինչ էլ չլինի որոշ չափով օգտակար ա երբ որ բարձրացնում են մի փոքր, բայց մեր՝ ժողովրդի ապրելակերպը նշանակություն չունի ժողովրդի համար։ Էնքան ա կշտացել, հոռացել, որ իրա համար հաշիվ չի ժողովուրդն ինչքան կբավարարվի, ոնց կապրի, իրա համար նշանակություն չունի»,- նշեց նա։

«Ինքը ինձ չի հետաքրքրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին